Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Բայդենը նոյեմբերի երկրորդ կեսին կայցելի Թուրքիա

Բայդենը նոյեմբերի երկրորդ կեսին կայցելի Թուրքիա
28.10.2014 | 14:03

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը նոյեմբերին այցելելու է Թուրքիա՝ բանակցելու այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Թուրք - ամերիկյան հարաբերություններում նկատվում է լարվածություն, Վաշինգտոնը հորդորում է Անկարային ջանքեր գործադրել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում:

Դիտվել է՝ 682

Մեկնաբանություններ